Տեխնէ

Oris Aquis Date Blue. լավագույն տարբերակ սուզորդների համար

Radar Armenia-ն ներկայացնում է 2024թ. ընթացքում մեծ պահանջարկ վայելած լավագույն տղամարդու ժամացույցները։

Դրանք կարող են հիանալի նվեր լինել ձեր սիրելիի համար, եթե նախընտրում եք նորաոճի ու պարզի համադրությունը։

Այս անգամ կներկայացնենք Օris Aquis Date Blue-ն, որը սուզորդների համար լավագույն տարբերակ է։ 41,5 մմ չժանգոտվող պողպատից պատյանը շատ ամուր է և դիմացկուն։

Ժամացույցը շատ հարմարավետ է և ունի անթերի տեսք, որն այն դարձնում է կատարյալ տարբերակ թե՛ պաշտոնական, թե՛ ամենօրյա կրման համար։ Արժե 1975 դոլար։