Տեխնէ

Honda-ն և Nissan-ը միավորվում են՝ դառնալով երրորդ խոշոր ավտոարտադրողը

Ճապոնական ավտոարտադրողներ Honda-ն և Nissan-ը հայտարարել են միավորման ծրագրերի մասին՝ ստեղծելով վաճառքի ծավալով աշխարհում երրորդ խոշորագույն ավտոարտադրողը:

Ընկերությունները հայտարարել են, որ երկուշաբթի ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Nissan կոնցեռնի դուստր ձեռնարկություն Mitsubishi Motors-ը նույնպես համաձայնել է միանալ բիզնեսի ինտեգրման բանակցություններին:

Ճապոնական ավտոարտադրողները հետ են մնում էլեկտրական մեքենաների արտադրության խոշոր մրցակիցներից և փորձում են միավորման միջոցով կրճատել ծախսերը և ետ բերել կորցրած ժամանակը:

Միաձուլումը կարող է հանգեցնել ավելի քան 50 միլիարդ դոլար արժողությամբ հսկայի՝ հիմնվելով բոլոր երեք ավտոարտադրողների շուկայական կապիտալիզացիայի վրա: Միասին Honda-ն և Nissan-ը, Renault SA of France-ը և ավելի փոքր ավտոարտադրող Mitsubishi Motors Corp-ը ձեռք կբերեն մեծ մասշտաբներ, որպեսզի մրցեն Toyota Motor Corp.-ի և գերմանական Volkswagen AG-ի հետ։ Հայտնի է, որ Toyota-ն ունի տեխնոլոգիական համագործակցություն ճապոնական Mazda Motor Corp.–ի և Subaru Corp.–ի հետ։

Նույնիսկ այս միաձուլումից հետո Toyota-ն, որը 2023 թվականին թողարկել է 11,5 միլիոն մեքենա, կմնա ճապոնական առաջատար ավտոարտադրողը:

2023 թվականին Honda -ն արտադրել է 4 միլիոն, Nissan-ը՝ 3,4 միլիոն մեքենա։ Mitsubishi Motors-ն արտադրել է ավելի քան 1 մլն մեքենա։

Օգոստոսին Nissan-ը, Honda-ն և Mitsubishi-ն հայտարարել էին, որ կկիսեն էլեկտրական տրանսպորտային միջոցների բաղադրիչները և համատեղ կուսումնասիրեն ինքնավար վարման ծրագրակազմը՝ ավելի լավ հարմարվելու էլեկտրական մեքենաների հետ կապված կտրուկ փոփոխություններին՝ Nissan-ի և Honda-ի միջև մարտին կնքված նախնական համաձայնագրից հետո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Honda և Nissan ընկերությունները քննարկում են նոր հոլդինգային ընկերություն ստեղծելու հնարավորությունը։