Տեխնէ

Honda-ն և Nissan-ը մարտահրավեր կնետեն Tesla-ին ու չինական արտադրողներին

Honda և Nissan ընկերությունները քննարկում են նոր հոլդինգային ընկերություն ստեղծելու հնարավորությունը․ հայտնում է Reuters-ը։

Նրանք նախատեսում են տեխնոլոգիայի ոլորտում ավելի սերտ համագործակցություն: Սա Ճապոնական ավտոարդյունաբերության վերակազմավորմանն ուղղված քայլ է, որը Toyota-ին ավելի ուժեղ մրցակից ստեղծելու նպատակ է հետապնդում, հատկապես Ճապոնիայի ներքին շուկայում, որտեղ աճել է Tesla-ի և չինական արտադրողների ազդեցությունը:

Սակայն, պարզ չէ, թե նրանք կստեղծեն լիարժեք միավորում, թե միայն առավել սերտ համագործակցության շրջանակներւմ կգործակցեն։