Գործարար Իլոն Մասկը X սոցիալական ցանցում հայտնել է, որ SpaceX-ի կենտրոնակայանը այժմ պաշտոնապես կգտնվի Տեխաս նահանգի Սթարբեյզ քաղաքում. այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հուլիսին Մասկը հայտարարել էր, որ իր երկու ընկերությունների՝ X սոցիալական մեդիա պլատֆորմի և SpaceX հրթիռային ընկերության կենտրոնակայանները Կալիֆոռնիայից տեղափոխում է Տեխաս՝ գենդերային ինքնության մասին նոր օրենքը անվանելով «վերջին կաթիլ»:
Ավելի վաղ միլիարդատերը հայտարարել էր, որ SpaceX-ի գլխավոր գրասենյակը կտեղափոխվի Տեխաս նահանգի Բոկա Չիկա քաղաքում գտնվող հաստատություն, մինչդեռ X-ը կտեղափոխվի Օսթին: Սակայն անհասկանալի էր, թե Կալիֆոռնիայից աշխատատեղերը կամ օբյեկտները ինչ չափով կտեղափոխվեն Տեխաս։