Տեխնէ

Թրամփի թիմն ընդառաջ է գնում Tesla-ի կարծիքին

Թրամփի թիմը ցանկանում է, որ նոր վարչակազմը վերացնի ավտովթարների մասին հաշվետվության պահանջը, որին դեմ էր Իլոն Մասկի Tesla ընկերությունը. հայտնում է «Reuters» գործակալությունը։

Այս քայլը կարող է խաթարել կառավարության՝ ավտոմատացված համակարգերով տրանսպորտային միջոցների անվտանգությունը հետաքննելու և կարգավորելու ունակությունը։

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Մասկը, ավելի քան քառորդ միլիարդ դոլար է ծախսել նոյեմբերին Թրամփին նախագահ դառնալու համար:

Վթարների մասին հաղորդման պահանջի վերացումը հատկապես օգուտ կլինի Tesla-ին, որն այս ծրագրի շրջանակներում ավելի քան 1500 վթարի մասին է հաղորդել դաշնային անվտանգության կարգավորիչներին։

Վթարի մասին հաշվետվության կանոնը չեղյալ հայտարարելու առաջարկությունը ստացվել է անցումային խմբից, որին հանձնարարվել է մշակել 100-օրյա ռազմավարություն ավտոմոբիլային քաղաքականության համար: 

Թրամփի անցումային թիմը, Մասկը և Tesla-ն չեն պատասխանել մեկնաբանության խնդրանքներին: