Տեխնէ

Ապագայում մեքենաների 99% -ը կլինի ինքնավար. Մասկ

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը ենթադրում է, որ ապագայում գրեթե բոլոր մեքենաները կլինեն էլեկտրական և ինքնակառավարվող։

«Ապագայում մեքենաների 99% -ը կլինի էլեկտրական և ինքնավար։ Մարդկանց կողմից կառավարվող բենզինային շարժիչով մեքենաները նման կլինեն ձի հեծնելուն և բջջային հեռախոս օգտագործելուն», - գրել Է նա X-ի իր էջում:

Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ ապագայում ամբողջ տրանսպորտը, բացառությամբ տիեզերական հրթիռների, կաշխատի էլեկտրականությամբ: