Ավստրալիայից Qantas ավիաընկերությունը պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել. Project Sunrise նախագծի շրջանակում 2026 թվականից նախատեսվում է Ավստրալիայից դեպի Արևմտյան Եվրոպա և ԱՄՆ-ի արևելյան ափ 22-ժամյա առանց կանգառի չվերթներ սկսել: Այս երթուղին կդառնան պատմության մեջ ամենաերկար կանոնավոր օդային ճանապարհորդությունը:
Ծրագրի իրականացման համար Qantas-ը պատրաստվում է օգտագործել Airbus A350-1000 ULR մոդիֆիկացված ինքնաթիռներ։ Դրանք համալրված են վառելիքի լրացուցիչ բաքերով, որոնց թույլտվությունը 2023 թվականի հուլիսին տվել է ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը։ Ավելի վաղ նախագծի մեկնարկը հետաձգվել էր ինքնաթիռների մատակարարումների ուշացման և նոր տեխնիկական լուծումների հավաստագրման անհրաժեշտության պատճառով:
Airbus A350- 1000 ULR-ը կտեղավորի մոտ 240 ուղևոր չորս սպասարկման կարգերում: Լրացուցիչ երկար թռիչքների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու ուղևորների հարմարավետ պայմաններին։
Խցիկները հագեցած են լուսավորության օպտիմալ համակարգով, որն օգնում է նվազեցնել ջեթլագի ազդեցությունը: Կլինի նաև «առողջության գոտի» մարզվելու համար, ինչպես նաև խմիչքներով և խորտիկներով տարածք։
Նոր նախագծի շրջանակներում առաջին թռիչքը նախատեսված է 2026 թվականի կեսերին։