Տեխնէ

Նոր iPhone 17 Air-ը կլինի առանց SIM քարտի

The Information-ի փոխանցմամբ՝ iPhone 17 Air-ը կդառնա Apple-ի ամենաբարակ սմարթֆոնը (5-6 մմ), ինչը բացառում է SIM քարտի բնիկի առկայությունը: Սարքը կօգտագործի Apple-ի սեփական 5G մոդեմը։

Բարակ իրանի առկայությունը նաև ստիպել է հրաժարվել երկրորդ բարձրախոսից և թողնել մեկ հիմնական տեսախցիկ: Գինը, սպասվում է, կսկսվի 1300 դոլարից, իսկ թողարկումը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերին։

Apple -ը ԱՄՆ-ից դուրս դեռ չի թողարկել ոչ մի iPhone, որը չունի ֆիզիկական SIM քարտի տարածք: Ընկերությունը ձգտում է խրախուսել iPhone-իօգտագործումն առանց SIM քարտի և այն միջազգային մակարդակի հասցնել iPhone 17-ի շարքից սկսած: