Տեխնէ

SpaceX-ը հերթական 20 մինի արբանյակն է ուղեծիր դուրս բերել

Falcon 9 հրթիռակիրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների հերթական խմբաքանակը՝ Starlink համակարգի ինտերնետ ծածկույթը համալրելու համար: Այս մասին հայտնել Է SpaceX ընկերությունը։

Հրթիռի արձակումն իրականացվել է SLC-4E արձակման հարթակից՝ Կալիֆորնիայում գտնվող Վանդենբերգ ամերիկյան տիեզերական ուժերի բազայի վրա: Մոտ մեկ ժամ անց արբանյակները դուրս են եկել ուղեծիր։

Հիշեցնենք, որ Falcon հրթիռակիրը հոկտեմբերի 15-ին ուղեծիր է դուրս բերել ևս 43 մինի արբանյակներից բաղկացած երկու խմբաքանակ՝ Starlink համակարգի ինտերնետ ծածկույթի գլոբալ ցանցի ուղեծրային խմբավորումը համալրելու համար:

Ավելի վաղ SpaceX - ը հայտարարել էր առաջիկա երկու տարվա ընթացքում դեպի Մարս մոտ հինգ անօդաչու Starship առաքելություններ իրականացնելու հավակնոտ ծրագրերի մասին: