Apple-ը նախատեսում է մոտ երեք տարում իր գրեթե բոլոր արտադրատեսակները համալրել սեփական Wi-Fi չիպով։ Այս քայլը կնվազեցնի ընկերության բաղադրիչների ծախսերը և կամրապնդի ապարատային և ծրագրային ապահովման ինտեգրումը, հայտնում է MacRumors-ը։
iPhone-ի բոլոր ներկայիս մոդելներն ունեն Broadcom-ի Wi-Fi և Bluetooth համակցված չիպ, բայց արդեն կան iPhone 16 մոդելներ, որոնք ունեն Wi-Fi 7 որոշ սահմանափակ բնութագրերով: Այնուամենայնիվ, iPhone 17-ն արդեն կունենա ներկառուցված Wi-Fi չիպ Apple-ից՝ Wi-Fi 7-ի վերջին տարբերակի աջակցությամբ:
Չիպը կարտադրվի TSMC-ի 7 նմ պրոցեսի միջոցով, որը հայտնի է որպես N7: Սա հաստատում է տեղեկություններն այն մասին, որ iPhone 17 Pro մոդելները կհամալրվեն Apple-ի կողմից մշակված Wi-Fi 7 չիպով, և այդ չիպը հաջորդ տարի կներկայացվի iPhone 18-ի ողջ շարքում:
Սպասվում է, որ Apple-ը նաև կթողարկի իր սեփական 5G չիպը հաջորդ տարի՝ սկսած առնվազն հաջորդ iPhone SE-ից: