Microsoft-ը հայտարարել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 14-ից այլևս չի տրամադրի անվճար աջակցություն Windows 10 օպերացիոն համակարգին, գրում է The Verge-ն։
Ըստ հաղորդագրության՝ ֆիզիկական անձինք կկարողանան մեկ տարով երկարաձգել աջակցությունը 30 դոլարով, իրավաբանական անձանց աջակցության առաջին տարվա արժեքը կկազմի 61 դոլար, երկրորդը՝ 122 դոլար, իսկ երրորդը՝ 244 դոլար։