Volkswagen կոնցեռնի ներկայացուցիչ Դանիելա Կավալոն հայտարարել է, որ ղեկավարությունը նախատեսում է աշխատանքից ազատել տասնյակ հազարավոր աշխատակիցների, փակել առնվազն երեք գործարան Գերմանիայում և կրճատել արտադրությունը մնացածներով:
Եվրոպական խոշորագույն ավտոարտադրողն արդեն մի քանի շաբաթ բանակցություններ է վարում արհմիությունների հետ՝ բիզնեսը վերակազմակերպելու և ծախսերը կրճատելու իր ծրագրերի շուրջ: Տասնամյակների ընթացքում առաջին անգամ ընկերությունը դիտարկում է Գերմանիայի տարածքում գործարանները փակելու հնարավորությունը։
Կավալոն չի ասել, թե հատկապես որ գործարաններն են տուժելու, և Գերմանիայում Volkswagen Group-ի մոտ 300 հազար աշխատակիցներից մի մասը կարող է զրկվել աշխատանքից: