Տեխնէ

Prada-ն և Axiom Space-ը նոր հագուստ են ներկայացրել՝ Լուսին թռիչքների համար

Իտալական Prada նորաձևության տունը և մասնավոր տիեզերական Axiom Space ընկերությունը ներկայացրել են տիեզերագնացների հագուստի համատեղ նոր դիզայն, որը կօգտագործվի NASA-ի Artemis 3 առաքելության ժամանակ դեպի Լուսին։ Այն նախատեսված է 2026 թվականին, հայտնում է հայտնում է Reuters-ը։

Արտաքինից հագուստը շատ չի տարբերվում անցյալում տիեզերագնացների կրածներից։ Սա ծանոթ մեծածավալ սպիտակ կոստյումն է, բայց այն թարմացվել է թևերի և գոտկատեղի կարմիր շեշտադրումներով, ինչպես նաև ծնկների և արմունկների վրա մոխրագույն բծերով:

«Նոր Axiom Extravehicular Mobility Unit-ը (AxEMU), ինչպես կոչվում է կոստյումը, ներկայացվել է Միլանում կայացած Միջազգային տիեզերագնացության կոնգրեսում: Այն նախագծված է համատեղելու բարձր ինժեներական ֆունկցիոնալությունը և գեղագիտությունը՝ աշխատելու համար դժվար լուսնային միջավայրերում»,- ասվում է հայտարարության մեջ:

Գործակալության տվյալներով՝ երկու ընկերությունները համատեղ հայտարարության մեջ ասել են, որ այս հագուստը նախատեսված է լուսնային հարավային բևեռի ծայրահեղ ջերմաստիճաններին դիմակայելու համար, ինչպես նաև մշտապես ստվերային շրջաններում ամենացուրտ ջերմաստիճաններին: Նշվում է, որ ջերմաստիճանի դիմադրությունը կտևի առնվազն երկու ժամ։