Տեխնէ

Տարոն Աճեմօղլուն Նոբելյան մրցանակ է ստացել

Ինստիտուտների ձևավորումը և բարգավաճման վրա դրանց ազդեցությունն ուսումնասիրելու համար Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ա. Ռոբինսոնը արժանացել են տնտեսագիտության Նոբելյան մրցանակի:

Երեք տնտեսագետները կկիսեն 11 միլիոն կրոն (1,1 միլիոն դոլար) պարգևը: Այս մասին ասված է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր:

Մրցանակը, որը պաշտոնապես հայտնի է որպես շվեդական Ռիկսբանկի տնտեսական գիտությունների մրցանակ՝ ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի, ստեղծվել է 1968 թվականին՝ Շվեդիայի կենտրոնական բանկի կողմից։ Այն լրացնում է ամենամյա մրցանակները ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և խաղաղության բնագավառներում ձեռքբերումների համար, որոնք սահմանվել են 1896 թվականին մահացած շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն: