Տեխնէ

Էլեկտրամոբիլների մարտկոցների գները կնվազեն գրեթե 50%-ով

Էկոլոգիապես մաքուր մետաղների գների անկումը և տեխնոլոգիական առաջընթացը, որը թույլ է տվել էլեկտրական մեքենաների մարտկոցներ արտադրողներին՝ բարձրացնել էներգիայի խտությունը, կհանգեցնեն մարտկոցների գնի առավել անկման, քան սպասվում էր. ասվում է Goldman Sachs-ի ուսումնասիրության մեջ։

Մարտկոցների համաշխարհային միջին գինը 2022թ. 1 կՎտ/ժ դիմաց 153 դոլարից նվազել է մինչև 149 դոլար և, ըստ Goldman Sachs-ի վերլուծաբանների, մինչև տարեվերջ կհասնի 111 դոլարի։

Ակնկալվում է, որ եթե մարտկոցների գնանկման միտումը շարունակվի, մինչև 2026թ. էլեկտրամոբիլները կկարողանան սեփականության արժեքով մրցակցել բենզինային մեքենաների հետ, ինչը կխթանի դրանց համատարած սպառումը։