Բրիտանացի ակադեմիկոսը կարծում է, որ ինքը պատահաբար հանդիպել է պատմություն փոխող նորությունների, գրում է Mirror-ը:
Պրոֆեսոր Սայմոն Հոլանդը, ով վավերագրական ֆիլմեր է պատրաստել ՆԱՍԱ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերի համար, այդ թվում՝ Երկրին սպառնացող աստերոիդները մատնանշող նախագիծ է արել, ասում է, որ աստղագետների երկու մրցակից խմբեր մրցավազքում են՝ հրապարակելու արտաերկրային քաղաքակրթության առաջին հաստատված ապացույցները:
«Մենք մեր գալակտիկայում ոչ-մարդկային այլմոլորակային բանականություն ենք հայտնաբերել, և մարդիկ չգիտեն դրա մասին», ասել է նա:
Սայմոնը բացատրում է, որ իրեն տեղեկություն է տրվել Մարկ Ցուկերբեգի «Breakthrough Listen»-ի կոնտակտի միջոցով, որը մասնավոր ֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է գտնել Երկրից դուրս քաղաքակրթությունների ապացույցներ:
Նա պնդում է, որ աստղագետները Օքսֆորդում հիմնված նախագծի շրջանակներում հայտնաբերել են այլ աշխարհից փոխանցվող հաղորդումների հստակ ապացույցներ:
«Նրանք գտել են ոչ մարդկային տեխնոլոգիական ստորագրության ապացույցը մի քանի տարի առաջ՝ օգտագործելով Parkes աստղադիտակը Ավստրալիայում», - ասում է Սայմոնը: Նման արտառոց պնդումները պահանջում են արտասովոր ապացույցներ, և թիմը, որը ֆինանսավորվում է միլիարդատերեր Մարկ Ցուկերբերգի և Յուրի Միլների կողմից, պայքարում է ավելի շատ ապացույցներ հավաքելու համար: