Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։
Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար փոխադրամիջոց, որը Tesla-ին կբերի տրիլիոն դոլար։
Նշենք, որ մինչ օրս Tesla-ի ոչ մի մեքենա լիովին ինքնավար չի եղել։
Միևնույն ժամանակ, Մասկն ասել է, որ Tesla-ն չի նախատեսում իրավական պատասխանատվություն ստանձնել ինքնավար օգտագործման ժամանակ տեղի ունեցած վթարների կամ մահվան դեպքերի համար, եթե դա պայմանավորված չէ դիզայնի թերությամբ: