Dacia Logan-ն իր 20-ամյակի առթիվ ավտոմեքենայի նոր՝ հատուկ տարբերակ է ներկայացրել։ Այս մասին հայտնում է ավտոարտադրողը։
Մեքենայի հատուկ տարբերակն ունի16 դյույմանոց ալյումինե անիվներ, հայելիների սև պատյաններ և նույն գույնի տանիք, բեռնախցիկի կափարիչի XX պիտակներ, ինչպես նաև ընդլայնված սարքավորումներ: Հոբելյանական Սեդանը հասանելի է բենզինով կամ հեղուկ գազով աշխատող եռագլանային 1.0 լիտրանոց տուրբո շարժիչներով:
Այս տարբերակի արժեքը կազմում է 16 հազար եվրո