Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը գնել է էլեկտրոնիկայի գերմանական Loewe Technology GmbH-ի բաժնետոմսերի ավելի քան 10% -ը, որը մասնագիտանում է հեռուստացույցերի, տնային կինոթատրոնների և տնային բարձրախոսների արտադրության մեջ:
Ֆուտբոլիստը գործարքն իրականացրել է իր Coalition Capital ներդրումային հիմնադրամի միջոցով։
Loewe-ի գործադիր տնօրեն Ասլան Խաբիևը Bloomberg News-ին հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է առաջիկա երկու տարում իր տարեկան եկամուտը հասցնել մոտ 300 միլիոն եվրոյի․
«Կիլիանը մեզ շատ օգնեց Bluetooth-բարձրախոսների (դինամիկ) հարցում, որը մշակեցինք նրա հետ: Մբապեի Ֆրանսիայի հավաքականի մի քանի թիմակիցներ նույնպես սոցիալական ցանցերում իրենց հավանությունն են հայտնել այս ապրանքին»,- ասել է Խաբիևը։