Լուիս Էնրիկեն պատրաստ է հրաժարվել գումարից, որպեսզի խուսափի լրագրողների հետ շփումից:
«Ես ձեզ հետ լավ ժամանակ եմ անցկացնում։ Ես երբեք չեմ ընդհատել ասուլիսը, ես սիրում եմ խոսել, ես ասում եմ այն, ինչ պետք է ասեմ։
Մի ինքնաբուխ միտք ծագեց գլխումս՝ եթե ինձ ասեք՝ ստորագրեմ մի թուղթ, ըստ որի՝ աշխատավարձիս կեսը կվերցնեք, բայց ես այլևս ստիպված չեմ լինի խոսել ասուլիսների ժամանակ, կստորագրեմ։
Երբ պայմանագիր ես կնքում ակումբի հետ, պարտավոր ես շփվել մամուլի հետ։ Եթե ես կարողանամ խուսափել դրանից, կխուսափեմ, հատկապես՝ խաղից հետո տրվող հարցազրույցներից», - ասել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը: