Տեխնէ

Apple-ի նախկին դիզայները նոր սմարթֆոն կստեղծի

Apple-ի նախկին դիզայներ Ջոնի Այվը նոր սմարթֆոն կստեղծի։ Նախագծին մասնակցում են ChatGPT չաթբոտի հեղինակ OpenAI ընկերության մասնագետները։

Նախագծի բյուջեն կկազմի մինչև 1 միլիարդ դոլար։ Գումարը ներդրել է ինքը՝ Այվը, և Emerson Collective ընկերությունը, որը պատկանում է Սթիվ Ջոբսի այրուն՝ Լորեն Փաուել Ջոբսին։

Արհեստական ինտելեկտով նոր սարքի մշակմամբ զբաղված է ընդամենը 10 մասնագետ։

Հուլիսին համացանցում տարածվել էր ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի՝ 1985թ. ելույթի ձայնագրությունը, որում նա կանխատեսում է արհեստական ինտելեկտի ի հայտ գալը։