Տեխնէ

«Տիեզերաճամփորդ դառնալ ցանկացող ամեն ոք կարող է Մարս գնալ». Մասկ

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ նախատեսվում է 2 տարվա ընթացքում 5 տիեզերանավ ուղարկել Մարս։

«Եթե դրանք բարեհաջող վայրէջք կատարեն, անձնակազմով թռիչքները հնարավոր կդառնան 4 տարի անց։ Երկրից Մարս ճանապարհորդելը հնարավոր է միայն 2 տարին մեկ անգամ, երբ մոլորակները հավասարեցված են: Յուրաքանչյուրն, ով ցանկանում է տիեզերական ճանապարհորդ դառնալ, կարող է գնալ Մարս։ Սա վերաբերում է ձեզ, ձեր ընտանիքներին կամ ընկերներին, որոնք երազում են մեծ արկածների մասին»,-ասել է Մասկը։