Տեխնէ

Որքանո՞վ է նոր iPhone 16-ն ավելի լավ պահում լիցքավորումը, քան iPhone 15-ը

Apple-ի նոր սմարթֆոնները զգալի առաջընթաց են գրանցել նախորդների համեմատ. ասվում է հեղինակավոր Tom's Guide ռեսուրսի ակնարկում։

iPhone 16 Pro Max-ը սահմանում է նոր նշաձող՝ ապահովելով 18-ժամյա աշխատանք։ iPhone 16 Pro-ն ևս հետ չի մնում՝ իր 14-ժամյա աշխատանքով։

«Ինքնավարության արքա» կոչվող կոշտ մրցապայքարում iPhone 16 Pro Max-ը վստահաբար շրջանցում է իր գլխավոր մրցակիցներին՝ Samsung Galaxy S24 Ultra-ին (17 ժամ) և Google Pixel 9 Pro-ին (13,5 ժամ)։