Տեխնէ

Դեռահասներն Instagram-ում առանձին հաշիվներ կունենան, որոնք կվերահսկեն նրանց ծնողները

Դեռահասներն Instagram-ում առանձին հաշիվներ կունենան, որոնք կվերահսկեն նրանց ծնողները։

Չարաշահումները կանխելու և երեխաներին պաշտպանելու համար ընկերությունը նոր սահմանափակումներ է մտցնում նրանց հրապարակումները դիտելու համար, որոնք կարող են չեղարկել միայն ծնողները: Երեքշաբթի օրվանից դեռահասների հաշիվներ են ներմուծվում Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում:

ԵՄ երկրներում այս կանոնները կսահմանվեն արդեն այս տարի, հաջորդ տարվանից՝ աշխարհի այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։

Նոր կանոնների համաձայն՝ դեռահասների հաշիվներ ավտոմատ կերպով կստանան արդեն գրանցված մինչև 16 տարեկան բոլոր օգտատերերը և մինչև 18 տարեկան բոլոր նոր օգտատերերը: Ընդ որում, դեռահասները, որոնց 16-ը դեռ չի լրացել, չեն կարողանա չեղարկել սահմանված սահմանափակումներն՝ առանց ծնողների թույլտվության։ Մինչև 13 տարեկան երեխաներին Instagram-ն ընդհանրապես արգելում է հաշիվներ գրանցել։

Գաղտնիության կարգավորումներում դեռահասների հաշիվները փակ կլինեն։ Սա նշանակում է, որ օգտվողները պետք է հաստատեն բաժանորդագրության բոլոր հարցումները, և նրանց կողմից տեղադրված հրապարակումները կարող են դիտել միայն բաժանորդները: Գիշերվա ընթացքում կանջատվեն նաև նոր գրառումների մասին ծանուցումները։

Ծնողները, որոնք ստացել են իրենց երեխաների հաշիվը վերահսկելու իրավունք, կկարողանան տեսնել, թե ում հետ են նրանք հաղորդագրություններ փոխանակում, բայց չեն կարողանա կարդալ դրանք։