Տեխնէ

Neuralink իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտնել է, որ Neuralink-ի տեսողական նոր իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել։

Նրա խոսքով՝ իմպլանտը, որը ստացել է Blindsight անվանումը, կօգնի նաև այն մարդկանց, ովքեր կորցրել են աչքերն ու օպտիկական նյարդերը, սակայն որոնց գլխուղեղի տեսողական կեղևը վնասված չէ։

Մասկը նշել է, որ սկզբնական փուլում պատկերի որակը ցածր կլինի և համեմատելի կլինի Atari խաղային կոնսոլների գրաֆիկայի հետ: Սակայն ապագայում սարքը ծրագրվում է կատարելագործել ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրների ընկալման համար։