Տեխնէ

Եվրահանձնաժողովի որոշմամբ Apple-ից 13 մլրդ եվրո հարկ կգանձվի

ԵՄ դատարանը բավարարել է Apple-ից 13 մլրդ եվրո հարկ գանձելու մասին Եվրահանձնաժողովի որոշումը։ 

Եվրահանձնաժողովը հետաքննություն էր նախաձեռնել 2014 թվականին և որոշել նշված գումարը բռնագանձել 2016 թվականին՝ գալով այն եզրակացության, որ Իռլանդիան, որտեղ գտնվում է Apple-ի եվրոպական կենտրոնակայանը, ընկերությանը տրամադրել է չարդարացված հարկային արտոնություններ 2003-2014թթ․ ժամանակահատվածի համար: 

2020 թվականին Apple-ը Իռլանդիայի իշխանությունների հետ համատեղ հասավ ընդհանուր իրավասության եվրոպական դատարանում բռնագանձման արգելափակմանը, որը վճռեց, որ ԵՀ-ն չի կարողացել ապացուցել, որ ընկերությանն անարդար տնտեսական առավելություն է տրվել։ Սակայն այժմ բարձրագույն ատյանի դատարանը չեղարկել է նախորդ որոշումը և պաշտպանել Եվրահանձնաժողովի նախնական եզրակացությունը։