Telegram մեսենջերի թիմը սկսել է փոխել ծառայության աշխատանքի կանոնները՝ Ֆրանսիայում Telegram-ի ղեկավար Պավել Դուրովի սկանդալային ձերբակալությունից հետո:
Մասնավորապես, մշակողները թարմացրել են հաճախ տրվող հարցերի բաժինը՝ նշելով, որ մասնավոր զրույցներն այլևս պաշտպանված չեն մոդերացիայից։
Ավելի վաղ Դուրովը ձերբակալությունից հետո առաջին հայտարարությունն է արել՝ նշելով, որ Telegram-ի օգտատերերի թվի կտրուկ աճը՝ մինչև 950 մլն, խնդիրներ է առաջացրել, որոնք հանցագործների համար հեշտացրել են հարթակի չարաշահման հնարավորությունը։