Տեխնէ

Պավել Դուրովը ձերբակալությունից հետո առաջին անգամ գրառում է կատարել

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայում ձերբակալությունից հետո առաջին անգամ գրառում է կատարել։ Նա հայտարարել է, որ մեսենջերի օգտատերերի թվի կտրուկ աճի պատճառով հանցագործների համար ավելի հեշտ է դարձել չարաշահումները, և խոստացել է պայքարել այդ երևույթի դեմ:

«Telegram-ի օգտատերերի թվի կտրուկ աճը՝ մինչև 950 մլն, խնդիրներ է առաջացրել, որոնք հանցագործների համար հեշտացրել են մեր հարթակի չարաշահման հնարավորությունը։ Ահա թե ինչու ես իմ անձնական նպատակն եմ դրել այս առումով իրավիճակի զգալի բարելավման հասնել»,- գրել է նա՝ հավելելով,- «Մենք արդեն սկսել ենք այս գործընթացը, և շատ շուտով ես ձեզ հետ կկիսվեմ մեր առաջընթացի մասին ավելի մանրամասն տեղեկատվությամբ»։ Դուրովը

նաև իրականությանը չհամապատասխանող է անվանել «որոշ ԶԼՄ-ներում պնդումները, թե Telegram-ը մի տեսակ անարխիկ դրախտ է»: Նրա խոսքով՝ մեսենջերի ադմինիստրացիան ամեն օր հեռացնում է միլիոնավոր վնասակար հրապարակումներն ու ալիքները։