Տեխնէ

Telegram-ի կրիպտոարժույթը Դուրովի ձերբակալությունից հետո ամբողջովին փլուզվել է

Telegram-ի կրիպտոարժույթը՝ TON-ը, մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո ամբողջովին փլուզվել է՝ սեպտեմբերի 3-ին 5.27 դոլարից նվազելով մինչև 30 ցենտ։ Այս մասին վկայում են Binance-ի տվյալները։

Telegram-ի օգտատերերը TON-ն օգտագործում են գովազդի և կոնտենտի դրամայնացման համար, փոխանակում են կրիպտոարժույթները բորսաներում, Ethereum-ից TON տոկեններ փոխանցում։

2024թ. Telegram-ում հայտնվել է նաև TON բլոքչեյն ցանցում աշխատող կրիպտոխաղերի էկոհամակարգ, որոնցից ամենահաջողվածը Notcoin-ն ու  Hamster Kombat-ն են։