Չնայած նրան, որ iPhone 16-ը խոստանում է տպավորիչ նորամուծություններ, ներառյալ՝ արհեստական ինտելեկտի ինտեգրումը և նոր բարելավված էկրանը, ոչ բոլոր օգտվողներն են պատրաստ արդիականացնել: Ահա 4 պատճառ՝ ինչու օգտատերերը կարող են հրաժարվել iPhone 16 Pro-ից.
1. Apple Intelligence-ի գործարկման անորոշությունը
Նրանք, ովքեր iPhone 16-ից արհեստական ինտելեկտի նոր հնարավորություններ են ակնկալում, կարող են հիասթափվել։ Այս պահին պարզ չէ՝ Apple Intelligence-ի գործառույթները կհայտնվե՞ն iPhone-ի նոր շարքի գործարկումից անմիջապես հետո: Հայտնի է, որ Apple Intelligence-ը հասանելի կլինի iOS 18.1 թարմացմամբ, սակայն դրա թողարկման կոնկրետ ժամկետներն առայժմ ճշտված չեն։
2. Սարքի աշխատանքին վերաբերող հարցեր
Դեռևս շատ բան պարզ չէ, թե ինչպես են աշխատելու Apple Intelligence-ի գործառույթները iPhone 15 Pro-ի, ProMax-ի և iPhone 16-ի նոր շարքի վրա: Քանի որ Apple-ն ակտիվորեն խթանում է օգտատերերի տվյալների պաշտպանության քաղաքականությունը՝ ասելով, որ AI-ի գործառույթների մեծ մասը կաշխատի անմիջապես սարքի վրա, հարց է առաջանում՝ որքանով դա կազդի սմարթֆոնի աշխատանքի վրա: Apple Intelligence-ը պահանջում է առնվազն 8 Գբ օպերատիվ հիշողություն և A17 կամ M1 պրոցեսոր։ Ակնկալվում է, որ iPhone 16-ի շարքը կունենա A18 Bionic չիպ և կունենա 8-12 Գբ օպերատիվ հիշողություն՝ կախված մոդելից։
3. Աննշան փոփոխություններ iPhone 16-ում
iPhone 16-ի Apple Intelligence-ի առանձնահատկությունները, նույնիսկ երբ դրանք հասանելի են դառնում, դժվար թե գերազանցեն արդեն գոյություն ունեցող AI գործիքների հնարավորությունները, ինչպիսիք են ChatGPT-ն՝ GPT-4-ով: Այս գործիքներից շատերն արդեն կատարում են այն խնդիրները, որոնք խոստանում է Apple Intelligence-ը։
4. iPhone 16 Pro-ի ավելի բարձր գինը
IPhone 16 և 16 Plus բազային մոդելները, ինչպես ենթադրվում է, կպահպանեն նախկին գինը՝ 799 դոլար: Այնուամենայնիվ, Pro մոդելները, ըստ լուրերի, կբարձրացնեն մեկնարկային գինը մինչև 1099 դոլար:
Իհարկե, Apple-ը կարող է զարմացնել սեպտեմբերի 9-ի շնորհանդեսի ժամանակ, բայց այս պահին iPhone 14 ProMax-ի շատ օգտատերեր դեռևս լավ պատճառ չեն տեսնում՝ ինչու ծախսել ավելի քան 1000 դոլար նոր սարքի վրա, որն աննշան թարմացում ունի։