Տեխնէ

Հայտնի են դարձել նոր Samsung Galaxy Z Fold-ի բնութագրերն ու թողարկման ամսաթիվը

Samsung-ը սեպտեմբերի 25-ին կներկայացնի իր ծալովի սմարթֆոնի կատարելագործված տարբերակը՝ նոր Galaxy Z Fold6 Slim-ը։ Այս մասին հայտնում է GSMArena պորտալը՝ հարավկորեական լրատվամիջոցներին հղումով։

Հայտնի է, որ նոր արտադրանքը, ինչպես Galaxy Z Fold6 բազային մոդելը, կստանա 10 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկ արտաքին էկրանին և գերլայնանկյուն մոդուլ՝ 12 մեգապիքսել թույլատրությամբ։ Միևնույն ժամանակ, 4 մեգապիքսելանոց ենթաէկրանային սելֆի տեսախցիկի փոխարեն SM-F958N ծածկագրով Z Fold6 Slim-ը կառաջարկի 5 մեգապիքսելանոց սենսոր։

Ըստ լուրերի՝ Galaxy Z Fold6 Slim-ն ունի 10 մմ հաստություն, ինչը 2,1 մմ-ով ավելի բարակ է, քան Fold6-ը: Չնայած դրան՝ սարքը համալրված կլինի 6,3 և 7,6 դյույմից 6,5 դյույմ (արտաքին) և 8 դյույմ (ներքին) մեծացված էկրաններով։

Ավելի բարակ մարմին ստանալու համար Samsung-ը հրաժարվել է S Pen գրիչի աջակցությունից՝ հեռացնելով 0,3 մմ թաղանթը, որն անհրաժեշտ է ստիլուսի աշխատանքի համար: Ընկերությունը նաև համագործակցել է Samsung Electro-Mechanics-ի և Samsung Display-ի հետ՝ նվազեցնելու օգտագործվող բաղադրիչների հաստությունն ու չափը:

Սմարթֆոնը հասանելի կլինի սեւ գույնով եւ կարժենա մոտ 2,8 մլն վոն։