Տեխնէ

Samsung-ը կարող է վերաթողարկել առաջատար Galaxy Note սմարթֆոնները

Samsung-ը կարող է կրկին թողարկել սմարթֆոնների Note շարքը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ինսայդեր Յոգեշ Բրարը։

Աղբյուրի համաձայն՝ Samsung-ը Google-ի կողմից Pixel Fold-ից Pixel 9 Pro Fold-ի անվանափոխությունից հետո դիտարկում է իր գաջեթների անվանումը փոխելու հնարավորությունը։

Այսպիսով, Galaxy S25 Ultra և Galaxy S25 Plus առաջատար սմարթֆոնները կարող են վերանվանվել Galaxy S25 Note և Galaxy S25 Pro: Այսպիսով, Galaxy S24 Ultra-ի իրավահաջորդը կլինի Galaxy S25 Note-ը, իսկ Galaxy S24 Plus-ին կփոխարինի Galaxy S25 Pro-ը։ Պատճառները, թե ինչու է Samsung-ը քննարկում արդեն կայացած անունները փոխելու հարցը, չի նշվում։

Ըստ լուրերի՝ ֆլագմանային Samsung Galaxy S25 շարքի շնորհանդեսը սպասվում է 2024 թվականի վերջին՝ 2025 թվականի սկզբին։