Տեխնէ

WhatsApp-ը նոր գործառույթ կունենա

WhatsApp-ի ծրագրավորողները մտադիր են անհայտ օգտատերերի հաղորդագրությունները մեսենջերին արգելափակելու գործառույթ ավելացնել: Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

Անհայտ հաշիվներից հաղորդագրություններն արգելափակելու հնարավորությունը հայտնվել է WhatsApp-ի բետա տարբերակում Android 2.24.17.24-ի համար: Նորարարությունը թույլ է տալիս օգտատերերին ավտոմատ կերպով արգելափակել անհայտ զրուցակիցների հաղորդագրությունները, եթե դրանց ծավալը գերազանցում է սահմանված շեմը։

Այս ֆունկցիան ուղղված է օգտատերերին անցանկալի և պոտենցիալ վտանգավոր հաղորդագրություններից, ինչպես նաև սպամից պաշտպանելուն։

WhatsApp-ը ներկայումս օգտագործում է ավտոմատ հայտնաբերման և զտման գործիքներ՝ կասկածելի հաղորդագրությունները հսկելու։

Նոր գործառույթը օգտվողներին կտրամադրի պաշտպանության լրացուցիչ շերտ՝ թույլ տալով նրանց ակտիվորեն արգելափակել անհայտ հաշիվներից ստացված հաղորդագրությունները, ինչը կօգնի նվազագույնի հասցնել ֆիշինգի և սարքի վարակման ռիսկը:

Անհայտ հաշիվներից հաղորդագրություններն արգելափակելու գործառույթը մշակման փուլում է: Հայտնի չէ, թե երբ նորամուծությունը կգործի WhatsApp-ի օգտատերերի համար։