Տեխնէ

Porsche-ն 911 Turbo-ի 50-ամյակի կապակցությամբ լեգենդի նոր՝ հոբելյանական մոդել կթողարկի

1974 թվականին Type 930 Porsche 911 Turbo ավտոմեքենայի թողարկման կեսդարյա հոբելյանի առիթով գերմանական ապրանքանիշը ներկայացրել է սպորտային մեքենայի հատուկ տարբերակը՝ Porsche 911 Turbo 50 Years։ Մեքենան կթողարկվի սահմանափակ քանակով՝ 1974 օրինակով։

Մեքենան իրենից ներկայացնում է Porsche 911 Turbo Ս, որը սնուցվում է 3,7 լիտրանոց երկտուրբո շարժիչով՝ 478 կվտ (650 ձիաուժ) հզորությամբ: 911 Turbo 50 Years-ը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2,7 վայրկյանում, իսկ 200 կմ/ժ նիշին հասնում է 8,9 վայրկյանում:

Ստանդարտ 911 Turbo S-ից մեքենայի այս տարբերակը առանձնանում է հատուկ կպչուն պիտակներով՝ ի պատիվ 50-ամյակի, ինչպես նաև ինտերիերով, որը ոճավորված է 1974 թվականի շնչով: Բացի այդ, որպես heritage Design տարբերակի մաս, սեփականատերը մեքենայի կողքերին կարող է պատվիրել մրցարշավային համարներ, ինչպես նաև պատմական խորհրդանիշ սպորտային մեքենայի դիմացի հատվածին:

Ավելի վաղ Porsche-ն ներկայացրել է 911 մոդելի ևս մեկ հատուկ տարբերակ՝ 911 GT3 RS, որը ստեղծվել է ի պատիվ Ֆորմուլա 1-ի նախկին օդաչու և «Լե Մանի 24 ժամ»-ի հաղթող Յո Զիֆերտի: