Ամերիկյան Intel չիպեր արտադրող ընկերության բաժնետոմսերն ընկել են 19%-ով՝ ընկերության աշխատակիցների 15%-ին աշխատանքից ազատելու որոշման ֆոնին։ Մոտ 15.000 մարդ կարող է մնալ առանց աշխատանքի։ Intel-ի գործադիր տնօրեն Փեթ Գելսինջերը աշխատակիցներին ուղղված նամակում հայտարարել է 2025 թվականին 10 միլիարդ դոլար տնտեսելու պլանների մասին։ Նամակը հրապարակվել է ընկերության կայքում։
2020 թվականին ընկերության եկամուտը 24 միլիարդ դոլարով ավելի է եղել, քան 2023 թվականին, սակայն այժմ 10%-ով ավելի շատ աշխատակից կան։ Որոշումն ընդունվել է երկրորդ եռամսյակի հաշվետվության հրապարակման ֆոնին։ Intel-ը հայտնել է կորուստների, ավելի ցածր եկամուտների և երրորդ եռամսյակի կանխատեսումների մասին։ Ընկերության բաժնետոմսերը նվազել են 19%-ով այն բանից հետո, երբ ի հայտ եկան կրճատման մասին տեղեկություններ։ Intel-ը կորցնում է մոտ 24 մլրդ դոլար շուկայական գնից։