Canva-ն գնում է Leonardo.ai ստարտափը, որը կենտրոնացած է արհեստական ինտելեկտի վրա։ Գործարքը Canva-ին թույլ կտա ինտեգրել ընկերության մոդելները սեփական արտադրանքի մեջ: Այդ մասին գրում է Bloomberg-ը։
Leonardo.ai թիմը բաղկացած է 120 մասնագետից։ Ընկերությունն աշխատում է ծրագրային ապահովման վրա, որն օգնում է օգտատերերին ստեղծել և խմբագրել պատկերներ առցանց՝ տեքստի վրա հիմնված հուշումներով: