Տեխնէ

Toyota-ն շարունակում է ավտոմեքենաների վաճառքի առաջատարը մնալ

2024 թվականի առաջին կիսամյակի վերջում Toyota Motor-ն ամբողջ աշխարհում վաճառել է 5,16 միլիոն ավտոմեքենա՝ առաջ անցնելով Volkswagen խմբից։ Ճապոնական ավտոարտադրողը հինգերորդ տարին անընդմեջ պահպանում է իր առաջին տեղը համաշխարհային շուկայում, հայտնում է Kyodo-ն։

Նույն ժամանակահատվածում Volkswagen-ը, որը զբաղեցրել է երկրորդ տեղը, վաճառել է 4,35 մլն ավտոմեքենա, ինչը մոտ 20 հազարով պակաս է մեկ տարի առաջվա ցուցանիշից։