Տեխնէ

OpenAI-ը գործարկել է արհեստական բանականությամբ աշխատող SearchGPT որոնողական համակարգը

Ամերիկյան «OpenAI» ընկերությունը հայտարարել է նոր պրոդուկտի՝ SearchGPT արհեստական ինտելեկտի հիման վրա որոնողական համակարգի մշակման մասին:

SearchGPT-ն առայժմ փորձնական տարբերակ է՝ «որոնման նոր գործառույթների նախատիպը, որոնք նախատեսված են մեր արհեստական ինտելեկտի մոդելների հզորությունը համացանցից ստացված տեղեկատվության հետ համատեղելու համար՝ արագ և ժամանակին պատասխաններ տալու համար՝ հիմնված հասկանալի և համապատասխան աղբյուրների վրա»:

«The Verge»-ը այսպես է նկարագրում SearchGPT-ի աշխատանքի սկզբունքը. համակարգը ոչ միայն որոնման տերմինով տալիս է մի շարք հղումներ, այլ փորձում է դրանք դասավորել և իմաստավորել։  Երբ որոնման արդյունքները հայտնվում են, օգտվողը կարող է համակարգին տալ լրացուցիչ պարզաբանող հարցեր, ինչպես ChatGPT chatbot-ում: