Նոր սերնդի «Tesla Roadster»-ը սերիական արտադրության մեջ կմտնի 2025թ.։ Այս մասին հայտարարել է ավտոընկերության ղեկավար Էլոն Մասկը՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության ներկայացման շրջանակներում։
Նոր սերնդի Tesla Roadster կոնցեպտը ներկայացվել էր դեռևս 2017թ. վերջին։ Ընկերության կայքում նախկինի պես նշված են այն ժամանակ հայտարարված մոդելի բնութագրերը։ Ըստ ծրագրերի՝ մեքենան պետք է երկու վայրկյանից պակաս ծախսվի մինչև «100» արագացման վրա, դրա առավելագույն արագությունը պետք է գերազանցի 400 կմ/ժ-ը, իսկ ընթացքի հեռահարությունը հասնի մեկ լիցքավորմամբ 1000 կմ-ի: