Տեխնէ

Lockheed Martin լազերային զենքեր է նախագծում

Ամերիկյան Lockheed Martin ընկերությունն աշխատում է օդային սպառնալիքներին հակազդելու համար լազերային զենք ստեղծելու ուղղությամբ: Այդ մասին հայտնել է «Politico» պարբերականը՝ վկայակոչելով ընկերության ավագ փոխնախագահ Մայքլ Ուիլյամսոնին։ 

Ընկերությունը մշակում է այնպիսի սպառազինություններ, որոնք ապագայում թույլ կտան լազերային ճառագայթ նախագծել 100 կմ-ի վրա՝ օդից սպառնալիքը հետ մղելու համար: