Տեխնէ

NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել

NASA-ի Curiosity մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել, հաղորդում է ԱՄՆ տիեզերական գործակալությունը։

«Առաջին անգամ մարսագնացը Կարմիր մոլորակի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել», - հաղորդում է NASA-ն X սոցիալական ցանցում:

NASA-ն պարզաբանել է, որ թեև Մարսի վրա ծծումբ պարունակող հանքանյութերի առկայությունը վաղուց էր հայտնի, սակայն սա առաջին անգամն է, որ հնարավոր է եղել հայտնաբերել այն իր մաքուր տեսքով։

Ինչպես նշել է NASA-ն, «մաքուր ծծումբը ձևավորվում է միայն որոշակի պայմաններում, որոնք գիտնականները չեն կապել այն վայրի պատմության հետ, որտեղ այն հայտնաբերվել է»։