Տեխնէ

IT ոլորտի միլիարդատերերը աջակցում են Թրամփին

ԱՄՆ տեխնոլոգիական ոլորտի միլիարդատեր, ձեռնարկատեր Իլոն Մասկը հանգստյան օրերին բացահայտ հավանություն է տվել Թրամփին և, ըստ The Wall Street Journal-ի, ստորագրել է 9 նիշանոց նվիրատվության խոստում Թրամփին աջակցող նոր քաղաքական հանձնաժողովին, որը կոչվում է America PAC: Մասկի օրինակին են հետևել տեխնոլոգիական ոլորտի ներդրող միլիարդատեր Դեյվիդ Սաքսը, Sequoia Capital-ից Դագ Լեոնեն և Palantir-ի համահիմնադիր Ջո Լոնսդեյլը։ 

Բայց նրանք ոչ այնքան Թրամփի կողմնակից են, որքան Բայդենի հակառակորդ․ վերջինիս աշխատակազմը հակամենաշնորհային կարգավարումներով հարվածել է ԲՏ բիզնեսին և հարվածի տակ դրել նաև կրիպտոարժույթի ոլորտը։