Netflix–ն ապրիլ-հունիսին ամենաքիչ բաժանորդների թիվն է ավելացրել, քանի որ հեռուստադիտողների ուշադրությունը տեղափոխվել է ամառային մարզական իրադարձությունների վրա, ներառյալ՝ Եվրո-ֆուտբոլի մրցաշարը։
Ըստ «LSEG» տվյալների՝ ընկերությունը երկրորդ եռամսյակում ավելացրել է մոտ 4,82 միլիոն բաժանորդ: Դա ամենացածր տվյալն է 2023 թվականի առաջին եռամսյակից ի վեր և նախորդ երեք ամսվա ընթացքում ավելացած 9,3 միլիոնի մոտ կեսն է: