Տեխնէ

Ռուսաստանում ստեղծվել է նոր վիդեոհոսթինգ, որը կփոխարինի YouTube-ին

Ռուսաստանում գործարկվել է YouTube-ի ներքին անալոգը՝ «Պլատֆորմ» վիդեոհոսթինգ հարթակը, որի ստեղծման գաղափարը հիմնականում պետական ​​ալիքներն ու «խոշոր հայրենասեր բլոգերներին» ամերիկյան հարթակից հեռացնելն է։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը (ROCIT):

««2020 թվականից YouTube-ը ջնջել է բոլոր ռուսական պետական ​​ալիքները և շարունակում է ջնջել ամենախոշոր հայրենասեր բլոգերներին, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք YouTube-ին այլընտրանք առաջարկել»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հարթակի արտաքինը նման է YouTube-ին։ Բաց տեսանյութի կողքին կա առանձին սյունակ՝ առաջարկություններով, որտեղ կարող եք ընտրել և դիտել նմանատիպ բովանդակություն: