Չինաստանի Ցինդաո քաղաքում գործող ավտոմեքենաների «Վուլինգ» գործարանը, որը հիմնադրվել է 1958թ., արդեն արտադրել է մոտ 1 միլիոն ավտոմեքենա։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց գործարանի հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ Ծյա Վընծյան։
Նրա խոսքով՝ իրենց արտադրած մեքենաները արտահանվում են աշխարհի 40 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ, Ասիա, Աֆրիկա․ «Միայն 2023թ․ գործարանը վաճառել է շուրջ 210 հազար ավտոմեքենա։ Իսկ 2017թ․ արտադրում են բեռներ և այլ ապրանքներ տեղափոխող մեքենաներ, որոնք վարելու համար վարորդ անհրաժեշտ չէ։
Իսկ արդեն այսօր անվարորդ մարդատար էլեկտրամոբիլներ են արտադրվում մեր գործարանում, սակայն Չինաստանի օրենսդրությունը դեռ թույլ չի տալիս դրանք կիրառել Չինաստանի փողոցներում»,- ասաց Ծյա Վընծյան։