Տեխնէ

Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հուլիսի 4-ից կարող է մաքսատուրքեր սահմանել Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման վրա, քանի որ հետաքննությունը պարզել է «անարդար սուբսիդիաներ»։ Այդ մասին հայտնում է ԵՀ մամուլի ծառայությունը։

«Իր շարունակական հետաքննության շրջանակում հանձնաժողովը ժամանակավորապես եզրակացրել է, որ Չինաստանում մարտկոցներով էլեկտրական մեքենաների (BEV) արժեքային շղթան օգտվում է անարդար սուբսիդավորումներից՝ տնտեսական վնաս պատճառելով ԵՄ արտադրողներին», - ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ: