Տեխնէ

NVIDIA-ի կապիտալիզացիան գերազանցել է 3 տրլն դոլարը՝ շրջանցելով Apple-ին

Հունիսի 5-ի երեկոյան NVIDIA ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 3 տրլն դոլարը՝ բաժնետոմսերի արժեքի 5,16% աճի շնորհիվ: Այսպիսով, գրաֆիկական չիպերի հայտնի արտադրողը շրջանցել է Apple-ին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը աշխարհի ամենաթանկ կորպորացիաների ցանկում։

Այժմ աշխարհի առաջատար ընկերությունը մնում է Microsoft-ը՝ 3,15 տրիլիոն կապիտալիզացիայով։ Սակայն, հաշվի առնելով NVIDIA-ի աճի տեմպերը, Ջեյսոն Հուանի կորպորացիան մոտ ժամանակներս կարող է շրջանցել Windows-ի ստեղծողներին։

NVIDIA-ի կապիտալիզացիայի աննախադեպ աճը կապված է արհեստական ինտելեկտի ոլորտի հետ։ 2022 թվականին ընկերությունը թողարկել է առաջատար H100 չիպը, որը նախատեսված է նեյրոցանցերի ուսուցման համար, որոնք շատ մեծ պահանջարկ ունեն։ Մեկ տարի անց NVIDIA-ի արժեքն աճել է մինչև 1 տրիլիոն դոլար, իսկ 2024-ի փետրվարին ընկերությունը հաղթահարել է 2 տրիլիոն դոլարի նշագիծը։