«Airbus» ընկերությունը բանակցություններ է վարում Չինաստանին A330 ինքնաթիռների խոշոր վաճառքի շուրջ․ բանակցությունները թափ են հավաքել այն բանից հետո, երբ անցյալ ամիս նախագահ Սի Ցզինպինը հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այդ մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը։
Չինական խոշորագույն ավիաընկերությունները քննարկում են A330-ի՝ ավելի քան 100 արդիականացված մոդելներ գնելու հնարավորությունը: Պայմանները դեռ քննարկվում են, բայց ժամկետները անորոշ են։