Տեխնէ

Իլոն Մասկի xAI-ը 6 մլրդ դոլարի ներդրում է ներգրավել

xAI հայտարարել է, որ ֆինանսավորման ներգրավման հերթական փուլն է անցկացրել։ Այդ փուլում Իլոն Մասկի ստարտափը ներգրավել է 6 մլրդ դոլար։ Արհեստական բանականության զարգացմամբ զբաղվող ստարտափը ներդրումներ է ներգրավել Valor Equity Partners-ը, Andreessen Horowitz-ը, Sequoia Capital-ը և Fidelity Management & Research Company-ն ընկերություններից: Այժմ ստարտափը գնահատվում է 18 մլրդ դոլար։

Էլոն Մասկը XAI ընկերությունը ներկայացրել է անցյալ տարվա հուլիսին։ Նոյեմբերին ընկերությունը գործարկել է grok չաթ-բոտի մոդելը, որն անմիջապես ինտեգրվել է X սոցցանցում: Այս տարվա մարտին xAI-ն GitHub-ում հրապարակել է իր լեզվական մոդելի հիմական կոդը: