Տեխնէ

Porsche-ն «911»-ի հիբրիդային տարբերակ է թողարկել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Porsche ընկերությունը ցուցադրել է հիբրիդային շարժիչով 911-րդ մոդելի՝ պատմության մեջ առաջին տարբերակը: Նորույթի պաշտոնական պրեմիերան կկայանա մայիսի վերջին, սակայն գերմանական ընկերությունում դեռ չեն հայտնում, թե հատկապես ինչ ուժային ագրեգատ կստանա մեքենան:

«Այս տեխնոլոգիաներն ավելի դինամիկ կդարձնեն 911-ը։ Նոր 911-ի մշակման և փորձարկման ընթացքում մենք ոչինչ չթողեցինք պատահականության վրա և մեքենան փորձարկեցինք աշխարհի բոլոր հնարավոր պայմաններում՝ սկսած ցրտից մինչև կիզիչ արևը, ինչպես դա եղավ Դուբայի վերջին փորձարկումներում: Նոր 911-րդը վստահորեն հաղթահարում է ամենաբարդ խնդիրները», - նշել է Porsche-ի 911 և 718 մոդելների շարքի զարգացման գծով փոխնախագահ Ֆրենկ Մոզերը։

Նշվում է, որ մեքենան փորձարկվել է նաև «Նյուրբուրգրինգի» «Հյուսիսային օղակում» և «Նորդշլայֆով» շրջանը հաղթահարել է 8,7 վայրկյանով ավելի արագ, քան իր նախորդը․ նշվում է Porsche-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Համեմատության համար նշենք, որ Porsche-ի «Հյուսիսային օղակ»-ում սերիական ռեկորդը սահմանվել է 2021 թվականին՝ Լարս Քեռնի կողմից Porsche 911 GT2 RS Manthey Performance Kit-ում (991.2), 6.38, 835 ցուցանիշով: